Արարատի մարզպետը նախկին գյուղապետին պաշտոն է տվել . ՉԻ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային փոփոխությունները։ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանից ազատվելուց հետո նա հաջողացրել է, որ Արարատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվի իր մտերիմներից Նոր կյանք գյուղի նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանը։ Այս մասին գրել է «Չորրորդ իշխանություն»-ը:
«Հիշեցնենք, որ վերջինս գրեթե 17 տարի զբաղեցրել է Նոր կյանքի գյուղապետի պաշտոնը, սակայն ՏԻՄ վերջին ընտրություններում պարտվել էր։ ՀՀԿ-ականին չէր օգնել նաև այն հանգամանքը, որ Ավշարցի Գրիգորյան եղբայրները ամբողջ ընթացքում սատարել էին իրեն, իսկ նրանից ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նույնիսկ անձամբ էր շրջել ընտրատեղամասում և հետևել մրցապայքարին։ Սակայն, ինչպես ասում են, տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, և Արարատի մարզպետը կարողացավ տիրություն անել անպաշտոն մնացած նախկին գյուղապետին»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան