Պորոշենկոն ինձ առաջարկել է վարչապետի պաշտոնը. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ անձամբ Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն առաջարկել է իրեն վարչապետի պաշտոնը: russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Սաակաշվիլին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող մի խումբ աշխատակիցների հետ զրույցում:
«Ինձ անձամբ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է կառավարության ղեկավարի պաշտոնը, բայց ես հրաժարվել եմ: Եթե ես պաշտոն ցանկանայի, ես վաղուց նստած կլինեի այդ կաբինետում»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև նշել է, որ պատրաստ չէ խոսել այն մասին, թե արդյոք կառաջադրի իր թեկնածությունը Ուկրաինայի նախագահի ընտրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան