Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադի գնորդ է գտնվել
«ՌուսՀիդրո» ընկերությունը սկսել է բանակցություններ վարել Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-ը պոտենցիալ գնորդի հետ: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է հոլդինգի ղեկավար Նիկոլայ Շուլգինովը: Գրում է «Նովոստնիկ.ռու»-ն:
«Մի գնորդ հայտնվեց ու կորավ: Հիմա մեկ ուրիշնէ հայտնվել: Հիմա բանակցություններ ենք վարում»,-ասել է նա, չհրապարակելով բանակցությունների ընթացքի ու ակտիվների գնահատման վերաբերյալ մանրամասներ:
Սևան-Հրազդան կասկադը ունի Հրազդան գետի վրա տեղակայված 7 ճյուղավորված հիդրոէլեկտրակայան: Կայանների վրա տեղադրված է 561 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 21 հիդրոագրեգատ:
Հարակից հրապարակումներ`
- «ՌուսՀիդրո»-ն կներդնի 40 մլն եվրո Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադի վերակառուցման մեջ
- «ՌուսՀիդրո»-ն գնելու է Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-ը
- Սևան-Հրազդանյան կասկադի` Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցը վերակառուցվել է
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան