Վերամշակող ընկերությունները գյուղտնտեսություններին պարտք են 237,6 մլն դրամ
Հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237,6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 1660,4 մլն դրամի գումարի չափով չկատարված պարտավորություն են ունեցել թվով 20 վերամշակող ընկերություններ:
Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:
Հարակից հրապարակումներ`
- Վերամշակող ընկերությունները շարունակում են պարտք մնալ 452.5 մլն դրամ
- Վերամշակող ընկերությունները գյուղացիներին 740.4 մլն դրամ պարտք են մարել
- Վերամշակող ընկերությունները պարտքերի մարման ժամանակացույցներ են կազմել
- Վերամշակող ընկերություններն արդեն մթերել են 62981.9 տոննա խաղող
- Վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումը