Digithon Beeline Հայաստան-2017–ը կբացահայտի ընկերության և ծառայությունների զարգացման ամենահեռանկարային և նորարար ուղիները
Loft նորարարական կենտոնում կայացել է երկրորդ ամենամյա Digithon Beeline Հայաստան-2017 թվային մարաթոնի պաշտոնական փակման արարողությունը: Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծել են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր:
Հայտնի Hackathon–ի նման, Digithon միջոցառումը տևել է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված հինգ թիմ են մրցել, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։ Հաղթող է ճանաչվել Digital Pirates թիմը, որը ներկայացրեց Bottle letter:
«Հանդիսանալով պատասխանատու գործատու և թվային ընկերություն, որը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը Beeline-ն երկրորդ տարին անընդմեջ անց է կացնում Digithon–ը: Սա թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի և հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների և ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները քաջատեղյակ են շուկայի և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին և ցանկություններին, նրանք հավաքվելով թիմերում համատեղ ուժերով կստեղծեն և կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ և հարմար մեր հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Այս նորարար միջոցառման շրջանակում մեր աշխատակիցներն արդեն երկրորդ տարին է, ինչ Hackathon–ի նման գեներացնում են նոր և վառ գաղափարներ: Digithon–ի ընթացքում մշակելով նախատիպ մենք ստեղծում ենք նոր առաջարկ մեր այսօրվա և վաղվա հաճախորդի համար: Նորարար և ստեղծագործական մթնոլորտն ազդակներ և Էներգիա է հաղորդում մեր աշխատակիցներին հետագա կերտման և արարման համար՝ ի շահ մեր հաճախորդների»,– նշել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։
Digithon–ի մոդերատորներ և հանձնաժողովի անդամներ են հանդիսանում ընկերության ղեկավարությունը և անկախ փորձագետ՝ Earlyone ստարտափի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը: Հաղթող թիմը կներկայացնի Հայաստանը միջկորպորատիվ Եվրասիական Digithon-ում, որը տեղի կունենա 2017 Հայաստանում՝ նախորդ տարվա Եվրասիկան Digithon-ի հաղթանակած երկրում
Հարակից հրապարակումներ`
- Արյունաբանական կենտրոնն իր սարքավորումներով համեմատելի է արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ. Սմբատ Դաղբաշյան
- Այսօր մենք ունենք արյունաբանական գերժամանակակից կենտրոն. Սմբատ Դաղբաշյան