Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն Ստամբուլում է
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն Ստամբուլում է: Ֆեյսբուքյան իր էջում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է, որ արքեպիսկոպոս Բեքչյանն անցել է գործի:
«Մաղթում եմ, որ նոր ժամանակաշրջանը լավ լինի հայ համայնքի համար»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Մարտի 15-ին տեղի է ունեցել պատրիարքական տեղապահի ընտրություն, որի արդյունքում տեղապահի պաշտոնում ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ով, սակայն հնարավորություն չէր ստանում զբաղեցնելու իր պաշտոնը, քանի որ Աթաշյանը չէր հեռանում: Մայիսի 24-ին Արամ Աթեշյանը հրաժարվեց Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդի պաշտոնից:
Լուսանկարները՝ Կարո Փայլանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ, նա բավականին մաշվեց. Բագրատ Էստուկյան
- Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
- Տեր Վահրամ. Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում երեք թեկնածու կա
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին