Վ.Պուտինը կոչ է արել երկրներին գզվռտոցի և թշնամանքի վրա ժամանակ չվատնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը կանգնած է համակարգային երկարաժամկետ մարտահրավերների առջև:
«Մեր առջև համակարգային երկարաժամկետ մարտահրավներ կան, որոնց հետևանքները դեռևս դժվար է հաշվարկել և կանխատեսել: Մենք չպետք է և իրավունք չունենք շռայլելու, գզվռտոցի և թշնամանքի վրա ուժ և ժամանակ վատնելու»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ ասել է Վ.Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը խնդրել է ամերիկացի գործարարներին օգնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատել բնականոն քաղաքական երկխոսություն: