ԱՄՆ հետնահանջ է գրանցում գլոբալ առաջնորդությունից. Ստյոպա Սաֆարյան
Միացյալ նահանգները վերջին շրջանում, կարծես, մեկուսանում է համաշխարհային գործերից: Սա հետնահանջ է ԱՄՆ գլոբալ առաջնորդությունից: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, ի թիվս այլ տարածաշրջանների, ԱՄՆ-ի դիրքորոշումները հստակեցված չեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Այդ երկիրն առաջիկայում զբաղված է լինելու իր խնդիրները լուծելով: Թրամփը հայտարարում է, որ այլևս թույլ չի տա՝ աշխարհն ԱՄՆ-ի վրա ծիծաղի. այն նույն ԱՄՆ-ի, որը կերակրում է աշխարհի շատ երկրների, բայցև հոգնել է դրանից»,- նկատեց փորձագետը:
Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը ևս իր հերթին նկատեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահը որևէ հարցի նկատմամբ հստակ դիրքորոշում չունի: Նրա քայլերը ոչ մի դեպքում չեն համապատասխանում ավելի վաղ արված հայտարարություններին, ինչը մեծ տարակուսանք է առաջացնում:
«Թրամփի վարքագիծը մեծ խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի համար: Չի բացառվում, որ աշխարհն ականատես լինի երկրի այս նախագահի փոփոխության, բայց ոչ՝ ընդունված կարգով»,- ասաց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան