Նաիրա Կարապետյան․ «Պեդրոյի վկաները» փորձում են փրկել ԵԽԽՎ նախագահ Ագրամունտին
«Եթե մենք այլևս չենք վստահում ԵԽԽՎ նախագահին, ինչի՞ց ենք վախենում, ումի՞ց ենք թաքցնում մեր դիրքորոշումը, ինչու՞ ենք ուզում քողարկել այն տարբեր միջոցներով։ Այո, ԵԽԽՎ-ում մենք բազմիցս ականատես ենք լինում տարբեր առեղծվածային «պահեստային քվեների», մարդկանց, ովքեր հայտնվում են կարևոր քվեարկությունների ժամանակ և կրկին անհետանում մինչև հաջորդ անհրաժեշտ պահը։ Հեռացված ԵԽԽՎ նախագահին նաև պետք է զրկել մի շարք առավելություններից, և այս ամենը պետք է անել հիմա։ Քաղաքական այս ճգնաժամն արդյունք է ոչ միայն Ագրամունտի բարոյական ցածր պատկերի, այլև մեր կանոնադրություն թերի կետերի»,-այս մասին այսօր Փարիզում կայացած ԵԽԽՎ Կանոնադրական հանձնաժողովի նիստում ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ ԵԽԽՎ նախագահի իմփիչմենտի գործիքի կիրառման քննարկման ժամանակ։
Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել ներկա կանոնադրության մեջ և հնարավորինս շուտ կիրառել անվստահություն հայտնելու և ԵԽԽՎ նախագահին օրենքի ուժով հեռացնելու իրավունքը։
«Զավեշտալի և մի քիչ ծիծաղելի է հետևել «Պեդրոյի վկաների» վերջին ճիգերին։ Անգամ այստեղ նրանք փորձում են մեղմել այս փոփոխությունը, անգամ ակնարկում, որ սա չի կիրառվելու Ագրամունտի նկատմամբ, առաջարկում տարբեր գործիքներ, որ կօգնեն փրկել ԵԽԽՎ ներկա նախագահին։ Ողջունելի են այս ճիգերը, չնայած համառորեն կրկնվում են, սակայն ապարդյուն են, քանի որ իմ և հանձնաժողովի մյուս անդամների կողմից բնականաբար հնչեցվում են նրանց առաջարկների վտանգները և իրական ենթատեքստը»,-գրել է Նաիրա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվեց դահլիճից՝ Սիրիա այցելելու ու Բաշար Ասադին աջակցելու մեղադրանքներով։ Ագրամունտը ներողություն հայտնեց, որը սակայն չօգնեց նրան։ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին ու զրկեց նրան ԵԽԽՎ-ն ներկայացնելու իրավունքից։
Հարակից հրապարակումներ`
- Ագրամունտի խոսնակը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սորոսին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին
- Ագրամունտը չի պատրաստվում հեռանալ ու համագործակցության կոչ է անում
- Սամվել Ֆարմանյան. Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը
- ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին
- Ագրամունտն անհետացել է հրաժարական չտալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին