Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի կունենա կոմպոզիտորի կիսանդրու բացման արարողությունը
Հունիսի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մեծանուն հայ կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի և բարերարի համատեղ որոշմամբ կիսանդրին նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը և 2017 թվականի հունվարին տեղափոխվել Երևան:
Կիասնդրու բացումը կկայանա կոմպոզիտորի ծննդյան օրը և կլրացնի օրվա արարողակարգային միջոցառումների շարքը: Երեկոյան, միջոցառման բոլոր մասնակիցները կմասնակցեն Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Նախարարությունից հիշեցնում են, որ հեղինակի և բարերարի որոշմամբ, 2017 թվականի փետրվարի 2-ին նույնանման կիսանդրի նվիրաբերվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիային: