Աֆղանստանում ահաբեկչությունների շարք է կանխվել
Աֆղանստանի անվտանգության ուժերը ահաբեկչությունների շարք են կանխել, որոնք «Իսլամական պետության» ահաբեկիչները ծրագրել էին իրականացնել երկրի արևելքում գտնվող Նանգարհար շրջանում։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ շրջանի նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ զինյալները ծրագրել են մահապարտ-ահաբեկիչների օգնությամբ հարձակվել կառավարական գրասենյակների վրա, ինչպես նաև Ջելալաբադ քաղաքի անվտանգության ուժերի վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Նանգարհար նահանգում Աֆղանստանի հատուկ ծառայողները ձերբակալել են վեց մահապարտ-ահաբեկիչների։
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլում 11 կալանավորի մահապատժի կենթարկեն՝ ի պատասխան ահաբեկչության
- Ահաբեկչություն Աֆղանստանում. Զոհերի թվում երեխաներ կան
- Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել
- ՊՆ խոսնակ. Աֆղանստանում հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար