Քաղաքապետարանը 1 բազկաթոռի համար 300 հազար դրամ է վճարել.«Ժողովուրդ»
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այսպիսի օրինակ է Երևանի քաղաքապետարանը:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ քաղաքապետարանն այս տարի գնել է բրոնզե առյուծի արձանիկներ, թվով 4 հատ՝ այդ նպատակով ծախսելով 292 հազար դրամ (յուրաքանչյուր արձանիկը 73 հազար դրամ արժեքով): Բացի այդ, այս տարի քաղաքապետարանը ղեկավարի մեկ բազկաթոռի համար քաղաքային բյուջեից ծախսել է 300 հազար դրամ, և մոտ 2.2 մլն դրամ էլ՝ գրապահարաններ, կողապահարաններ, աթոռներ և այլ գույք գնելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան