Հայաստանը խրախուսում է Ռուսաստանին՝ օձի պես պառկելու իր ճանապարհին. Ռուբեն Մեհրաբյան
Անվտանգության տեսանկյունից Կովկասյան տարածաշրջանը եղել և մնում է ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկը: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Հարավային Կովկասը շարունակում է մնալ ռուսական անկայունության պլացդարմներից մեկը: Ինչ վերաբերում է Հայաստանին և նրա անվտանգության ապահովմանը, ապա մեր քաղաքականությունը մեր թիվ մեկ սպառնալիքն է: Ամեն ինչ արվում է, որպեսզի հանրությանը մատուցվի՝ Ռուսաստանը մեր լավագույն բարեկամն է»,- նկատեց բանախոսը:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, ՀՀ կառավարությունը խայտառակ քաղաքականություն է վարում: «Նա խրախուսում է Ռուսաստանին՝ օձի պես պառկելումեր ճանապարհին՝ դեպի Արևմուտք: Կարծում եմ, որ եկել է շրջադարձային քայլերի ժամանակը, այլապես Հայաստանի այս կրավորականությանը մենք երկար չենք դիմանա»- ասաց փորձագետը: