Սամվել Նիկոյանը խնամքով պահում է Բիշարյանի անվամբ երկաթյա ցուցանակը. «Հրապարակ»
ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն իր աշխատասենյակի պահարանում խնամքով պահում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի անվամբ երկաթյա ցուցանակը, որն ամիսներ առաջ կախված էր այդ աշխատասենյակի շեմին։ ՕԵԿ խմբակցության աշխատասենյակն այժմ բաժին է հասել Սամվել Նիկոյանին, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի անունով ցուցանակը նա պատից իջեցրել է անցած շաբաթ, սակայն դեն չի նետել, պահել է։
Նիկոյանը «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասել է․ «Ես չեմ կարող վերցնել-գցել աղբամանը, իմ նախկին գործընկերն է, գեղեցիկ չի լինի, կպահեմ ու, հավանաբար, մի օր կհանձնեմ իրեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար