Ռուսաստանը Թուրքիայից կարող է ներկրել ցանկացած սննդամթերք, բացի լոլիկից
Ռուսաստանը հանել է Թուրքիայից սննդամթերքի ներկրման արգելքը: Արգելքն ուժի մեջ կմնա միայն լոլիկի մասով: Որոշումը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական էջում:
Չեղյալ է համարվել նաև Թուրքիայում գործող իրավաբանական ընկերությունների կողմից տուրիզմի ու շինարարության ոլորտում կատարվող աշխատանքների ու ծառայությունների արգելքը:
Ինչ վերաբերում է լոլիկին, ապա «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում փոխվարչապետ Արկադի Դվորկովիչն ասել է, որ կթույլատրվի միայն դրա վերամշակած արտադրանքի ներկրումը, սակայն խոսքը մեծ քանակության մասին չէ: