Վրաստանի նախագահ․Մենք պետք է Կոպերֆիլդին հարցնենք, թե ինչպես ադրբեջանցի լրագրողը Վրաստանից հայտնվեց Ադրբեջանում
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պատասխանել է ադրբեջանցի լրագրող Աֆգար Մուխթարլիի՝ Վրաստանից անհետացման մասին հարցին։ Ինչպես հաղորդում է rustavi2-ը, Մարգվելաշվիլին հայտարարություն է արել ու ասել, որ Վրաստանի իմիջը լուրջ վտանգի տակ է այսօր։ Ըստ Մարգվելաշվիլիի, երկիրն այժմ գտնվում է ճգնաժամային կառավարման ռեժիմում։
«Մեր երկրի իմիջը լուրջ սպառնալիքի տակ է։ Ես ցանկանում եմ ասել, որ ես ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները գտնվում ենք ճգնաժամային կառավարման ռեժիմում՝ ադրբեջանցի լրագրողի գործի հետ կապված։ Մենք ճգնաժամային կառավարման ռեժիմում ենք, որպեսզի ուղղենք Վրաստան պետության իմիջն այնպես, որ Վրաստանին ուղղված պնդումները համարժեք պատասխան ստանան ինչպես մեր երկրում, այնպես էլ երկրից դուրս»,-ասել է Վրաստանի նախագահը։
Մարգվելաշվիլին ասել է, որ կատարվածի վերաբերյալ բացատրություններն անհասկանալի են իր համար։
«Ընդամենը մի քանի օր առաջ անձն անհետացել է Վրաստանում ու այնուհետ հայտնվել է Բաքվում․ սա երեխայական հնարք է։ Մենք չենք նստել ու սպասում, թե ինչպես սա կարող էր պատահել։ Ես չգիտեմ ում հարցնեմ, բայց երևի մենք պետք է Կոպերֆիլդին հարցնենք սրա մասին»,-ասել է Մարգվելաշվիլին։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆգար Մուխթարլին, ով Ադրբեջանից Վրաստան էր տեղափոխվել 2015թ․-ին՝ լրագրողական հետաքննության համար ստացած սպառնալիքների պատճառով, մայիսի 29-ին անհետացել էր Վրաստանից։ Այնուհետ պարզվել էր, որ Մուխթարլին գտնվում է Բաքվում ու ձերբակալված է։ Մուխթարլին մեղադրվում է մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում Վրաստանից առևանգված, Ադրբեջանում ձերբակալված լրագրողի գործով
- ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին