Հարավային Օսեթիայի նախագահը՝ Հայաստանից միջանցքի բացման մասին
«Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան Հարավային Օսեթիայի միջով միջանցքների բացման համար ոչ մի խնդիր չկա. միակ բանը, որը խոչընդոտներ է առաջացնում, մեր պետության կարգավիճակն է ճանապարհային քարտեզի վրա»,- հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը: Այս մասին գրում է «Ռուսարմինֆոն»։
«Որպեսզի ճանապարհ բացվի, պետք է քաղաքական որոշում, առաջին հերթին Վրաստանից: Ես չեմ համարում, որ մեր կողմից կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ: Միակ խնդիրը, որը կարող է վկայակոչել վրացական կողմը, Հարավային Օսեթիայի կարգավիճակն է: Իհարկե, մենք թույլ չենք տա և դա անկասկած տեղի չի ունենա, որ Հարավային Օսեթիան Եվրոպան Ասիային կապող ճանապարհային այս քարտեզի վրա հանդես գա որպես ոչ հավասար գործընկեր: Սկզբունքորեն Հարավային Օսեթիայի համար որևէ խնդիր չկա», - ասել է Բիբիլովը` ընդգծելով, որ բաց ճանապարհները շահավետ կլինեն և Վրաստանի, և Հայաստանի, և Ադրբեջանի, և Թուրքիայի համար:
Նախագահը նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով հաճախ իր հասցեին մեղադրանքներ է լսում։
«Ինձ երբեմն մեղադրում են այն բանում, որ այս ճանապարհի պատճառով չկան քաղաքական հարաբերություններ, նրանք դեռ չեն ստորագրել ուժ չկիրառելու մասին հուշագիրը: Բայց մենք առաջին հերթին պետք է մտածենք այն մարդկանց մասին, որոնք ապրում են Հայաստանում, Ադրբեջանում, նրանց մասին, որոնք Իրանում, Թուրքիայում առևտրային հարաբերություններ են ցանականում Ռուսաստանի հետ: Մենք չպետք է կենտրոնանանք Վրաստանի վրա», - ասել է Բիբիլովը:
Հարակից հրապարակումներ`
- Լարսին այլընտրանք է Հարավային Օսիայի տարբերակը. Արսեն Ղազարյան
- Հարավային Օսեթիայի միջով Հայաստան-Ռուսաստան տարանցիկ ճանապարհ չի լինի ՌԴ-ի միջամտությամբ