Greenpeace. Հայաստանից գնված չինական խաղալիքում ֆտալատները թույլատրելի նորման գերազանցել են 190 անգամ
Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպությունը Մաքսային միության նադամ երկրներից գնած խաղալիքներն ուսումնասիրության է ենթարկել: Արդյունքում պարզվել է, որ բոլորում էլ առկա են ֆտալատներ, վտանգավոր նյութերը գերազանցում են թույլատրելի նորման:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, վտանգավոր նյութեր հայտնաբերվել են բոլոր 16 նմուշներում, ընդ որում նրանցից վեցի մեջ առկա վտանգավոր նյութերը 200-300 անգամ գերազանցում են եվրոպական չափանիշները:
Հայաստանից կազմակերպության մասնագետները գնել են չինական արտադրության փոքրիկ մեքենա, ֆտալատի անվտանգության նորման գերազանցված է եղել 190 անգամ:
Նշվում է, որ խաղալիքների կեսը պարունակել են դիբուտիլ ֆլատատ, որն արգելված է Մաքասային միությունում, ընդ որում այդ քանակությունները բավականին մեծ են եղել՝ մեկ կգ-ում 3060 մգ:
Նշվում է, որ այդ նպատակով Greenpeace-ն ու Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ՀԿ-ները սկսում են «Ազնիվ խաղալիք» արշավը, որի նպատակը առողջության ու շրջակա միջավայրի համար անվտանգ խաղալիքներ պատրաստելն է: Երեխաների պաշտպանության օրը նրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուղղված պետիցիա են հրապարակել՝ խնդրելով արգելել ֆտալատները մանկական խաղալիքներում:
«Ապացուցված բան է, որ ֆտալատները կարող են էնդոկրին համակարգի խախտումներ առաջացնել, հանգեցնել դիաբետի, ճարպակալման, անպտղության ու նույնիսկ քաղցկեղի: Դրանց նկատմամաբ առավել զգայուն են հատկապես փոքրիկները: Այդ պատճառով ԵՄ անդամ շատ երկրները, ԱՄՆ-ն ու նույնիսկ Չինաստանն արգելել են ֆտալատների օգտագործումը խաղալիքների մեջ: Ռուսաստանում ու ԵԱՏՄ անդամ երկրներում նման արգելք չկա: Ժամանակն է դա փոխելու»,-հայտարարել է ծրագրի ղեկավար Նինա Լեսիխինան:
Հարակից հրապարակումներ`
- Խաղալիքների անվտանգության ստուգման համար ստուգաթերթեր կտրամադրվեն
- Մանկապարտեզներում պետք է սահմանել վերահսկողություն անորակ խաղալիքների նկատմամբ. Մասնագետ
- Մանկական սնունդ, հագուստ և խաղալիք. Որքանո՞վ է վերահսկվում շուկան
- Մանկաբույժ-ալերգոլոգ. Խաղալիքների ընտրության հարցում հիմնական պատասխանատվությունն ընկնում է ծնողների վրա