Դատարանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը կվերադառնա ՍԱՊԾ՝ իր աշխատանքին
ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեության ու հասարակայնության հետ կապերի տնօրենի տեղեկալ Գեորգի Ավետիսյանի հայցը դատարանը բավարարել է: Աշխատանքից ազատված Ավետիսյանը կվերադառնա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Հիշեցնենք, նա ազատման «դիմում-ծաղր» էր ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենին, հույս ունենալով, որ դիմումն այդ տեսքով չեն ընդունի: Սակայն ընդունել էին: Օրենքով սահմանված եռօրյա ժամկետում նա հայտարարել է այդ դիմումից հրաժարվելու մասին, սակայն ազատման դիմումը չեն վերադարձրել, ավելին, աշխատանքից ազատման վերաբերյան հրաման է եղել:
«Ես դիմեցի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելու այդ որոշումը: Այսօր դատարանը որոշեց բավարարել իմ հայցադիմումը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը:
Նա ընթերցեց դատարանի որոշման կարևոր հատվածը. «Գեորգի Ռաֆայելի Ավետիսյանին աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին պահանջը բավարարել»:
Ավետիսյանն ասաց, որ ինքը վերադառնալու է իր աշխատանքին.
«Պատրաստվում եմ գնալ ու շարունակել աշխատել, ինչքանով որ կստացվի, որովհետև 5 տարի մեծ ամագ եմ ունեցել այդ հիմնարկի վրա և սրտացավորեն եմ մոտենում առկա խնդիրներին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին