Կարկուտի հետևանքով տուժել են Սյունիքի համայնքներ
Սյունիքի մարզի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ գյուղերում նախօրեին տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածքներ:
ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը պարզել է, որ կարկտահարության հետևանքով Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր և Արավուս համայնքներում մասամբ վնասվել են գարու, ցորենի, բանջարաբոստանային կուլտուրաների (կարտոֆիլի, լոբու սածիլներ) ցանքատարածքները և ծառերի բերքը:
ԱԻՆ պաշտոնական էջի հաղորդմամբ, ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու ՏԻ և ՀԳՄՀՎ պետերին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան