Եվրամիությունը ծրագրում է 50 մլն եվրո հատկացնել` Դոնբասի վերականգնման համար
ԵՄ-ում քննարկվում է Ուկրաինային 50 մլն եվրո հատկացնելու հարցը՝ Դոնբասում մարդասիրական նախագծերի իրականացման և քաղաքային ենթակառուցվածքի վերականգնման համար,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի Գերագույն ռադայի կայքին։
Գումարը ենթադրում են ներդնել Մարիուպոլ քաղաքի զարգացման մեջ, մասնավորապես՝ արդյունաբերական արտադրության, ագրոարդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման համար։
Վերջին տարիներին Եվրահանձնաժողովը Կիևին տրամադրել է մոտ 400 մլն եվրո։ Այդ միջոցների մի մասն ուղղվել է Դոնբասում մարդասիրական նախագծերի իրագործմանը։
Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկոն, ով ուղեկցել է ԵՄ պաշտոնյային, անվանել է ԵՄ ֆինանսական օգնությունը «իսկապես անգնահատելի»։
Աղբյուրի համաձայն՝ Դոնբասում ռազմական գործությունների սկսումից ի վեր վնասվել է ավելի քան 25 հազար տուն։