Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում երաժշտական փառատոն հիմնել
Աշխարհահռչակ ռոք երաժիշտի Սերժ Թանկյանը, ով երգ է գրել «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության համար, մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնել: Գրում է AFP-ն՝ մանրամասն անդրադառնալով մրցանակաբաշխությանը:
Թանկյանը, ով տեսաուղերձով շնորհավորել է մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիր Թոմ Քաթինային, նշել է, որ դա երախտագիտություն է բոլոր մարդկանց, ովքեր օգնել են զոհերին:
Լիբանանում ծնված Թանկյանը, ում նախնիներին Ցեղասպանությունից փրկվել են թուրք քաղաքապետն ու ամերիկացի միսիոներները, նշել է, որ մարդիկ շատ հաճախ դասեր չեն քաղում իրենց պապերի ցավից:
Նա նշել է, որ ցանկանում է ավելին անել Հայաստանում, մտածում է երաժշտական փառատոն հիմնելու մասին: Հույս ունի՝ Հայաստանը հնարավոր կլինի ինտեգրել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արևմտյան խմբերին այցելել կովկասյան երկիր:
«Ես միշտ երազել եմ Հայաստան միջազգային փառատոն հիմնելու մասին: Քանի որ ես փորձել եմ կատարել քաղաքական, սոցիալական աշխատանքներ, ցանկանում եմ անել նաև արվեստի ու երաժշտության հետ կապված գործ »,-ասել է Թանկյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ System of a Down խմբի առաջին համերգը Հայաստանում կայացավ 2015-ին, երբ նշվում էր Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Հարակից հրապարակումներ`
- «Միշտ կպահեմ այս հիշողությունները». Թանկյանը՝ Արցախ այցի մասին
- Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա. Սերժ Թանկյան
- Իսկապես տպավորված եմ Արցախով. Սերժ Թանկյան
- Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և ընկերները Ստեփանակերտում հանդես են եկել հայտարարությամբ. «Արցախպրես»
- Արցախի նախագահն ընդունել է Սերժ Թանկյանին ու Ատոմ Էգոյանին
- Սերժ Թանկյան. Ոգեշնչվեցի ու երգ գրեցի արցախցիների մասին
- Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
- «100 տարի». Սերժ Թանկյան (տեսանյութ)