Շիրակի մարզում բրուցելյոզի 31 դեպք է հայտնաբերվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Շիրակի մարզի Ծաղկուտ համայնքում նորից բրուցելյոզ է հայտնաբերվել։ Ասում ենք՝ նորից, որովհետև սա առաջին դեպքը չէ այս համայնքում։ Այստեղ ֆերմաներ կան, մարդիկ անասնապահությամբ են զբաղվում, և բրուցելյոզն առաջին անգամ չէ, որ նրանց խնդրի առաջ է կանգնեցնում։ Թեպետ բանը համաճարակի չի հասել, բայց, փաստորեն, հիվանդությունն այստեղ կարծես բույն է դրել, ծաղկուտցիների մանր ու խոշոր եղջերավոր անասունները հաճախակի են վարակվում։ Սննդի անվտանգության տեսչությունից էլ ամեն անգամ ստիպված են լինում սանիտարական սպանդի ենթարկել հիվանդ կենդանիներին, որպեսզի վարակը չտարածվի, համաճարակի չվերածվի»։
ՍԱՊԾ-ից խնդրի առնչությամբ թերթին փոխանցել են, որ ստուգումների արդյունքում տվյալ համայնքում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ 31 խոշոր եղջերավոր անասուններ, որոնք 2-3 տարբեր ֆերմերների են պատկանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա