
«Երկիր ծիրանին» չի շտապում բացահայտել ավագանու խմբակցության ղեկավարին և քարտուղարին
«Երկիր ծիրանի» կուսակցությունը չի շտապում հասարակությանը տեղյակ պահել՝ ովքեր են լինելու Երևանի ավագանու իր խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։
Կուսակցության գրասենյակի տնօրեն Սեդա Մելիքյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հորդորեց սպասել՝ մինչև քաղաքական ուժը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւմն է խնդիրը, որ այդ հայտարարությունն ուշանում է, մանավանդ որ մյուս քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն ու «Ելքը» հայտարարել են ավագանու իրենց խմբակցությունների քարտուղարների և ղեկավարների անունները ։
«Եթե ուզենայինք տեղեկություններ տալ, կտայինք։ Մենք հայտարարություն կանենք և, և դուք այդ մասին կտեղեկանաք»,- կրկնեց Սեդա Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը, որպես խմբակցության քարտուղար՝ Սուրեն Ներսիսյանը:
Իսկ ահա «Ելք» դաշինքի Երևանի ավագանու խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Խաժակյանը, խմբակցության քարտուղար՝ Թեհմինա Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին