Ավստրալիայում մեծ ոգևորությամբ են սպասում Տիգրան Համասյանի համերգին
Մեծ համերգասրահ ու նախապես վաճառված տոմսեր. այսպես են Ավստրալիայում դիմավորում աշխարհահռչակ հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին, ով իր վերջին՝ «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակում հունիսի 4-ին ելույթ է ունենալու Սիդնեյում: Այս մասին գրում է theaustralian.com.au կայքը:
«Համասյանի «An Ancient Observer» կոչվող ալբոմը շատ հայտնի սոլո դաշնամուրային նախագիծ է, որը թողարկվել է այս տարի»,- գրում է ավստալիական կայքը:
Աղբյուրը պատմելով Համասյանի երաժշտական համարձակ փորձարկումների մասին՝ գրում է, որ հայ կոմոզպիտորի հաջողությունը նրա բազմաժանր երաժշտությունն է. հայկական ֆոլկ, 1970-ականների ռոքի և ջազի, ֆանկի տարրերով:
«Տիգրան Համասյանին կարելի է համարձակորեն անվանել հայկական ժամանակակից աշուղ, նրա կոմպոզիցիաներն ունեն յուրահատուկ իմաստ և պատմում են կյանքի մասին»,- եզրափակել է theaustralian.com.au-ն:
Նշենք, որ «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակում մայիսի 7-ին և 8-ին Համասյանը ելույթ է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայությունը կշարունակվեն մինչև 2018 թվականի վերջ:
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը:
Հարակից հրապարակումներ`
- Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է. Համասյան
- «Երաժիշտները պետք է իմանան, որ ամենակարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձրորակ երաժշտություն մատուցելը»
- Հայաստանում նվագելիս շատ էներգիա եմ ծախսում. Տիգրան Համասյան
- Տիգրան Համասյանը Երևանում հանդես կգա երկու համերգով
- Տիգրան Համասյանը մեկ տասնյակից ավելի երկրներում համերգներ է ունենալու
- Տիգրան Համասյանի և նորվեգացի երաժիշտների նոր ալբոմը կթողարկվի մի քանի օրից
- Տիգրան Համասյանի յուրօրինակ «Լույս ի Լուսոյ» նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Գերմանիայում
- Տիգրան Համասյանը հաղթել է ECHO Jazz 2016 մրցույթում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան