Վլադիմիր Ավետիսյանի և D’Black blues Orchestra-ի փորձը համերգից առաջ՝ Հանրապետության հրապարակում
Այսօր Երևանում՝ Հանրապետության հրապարակում, երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանը և D’Black Blues Orchestra-ն Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակի առիթով ներկայացնելու են բլյուզային շոու: Շոուի ծրագրում ներառված են բյուզի համաշխարհային ժառանգության առավել հայտնի ստեղծագործությունները: The Anthology of Blues-ի շոուի պրեմիերան կայանալու է հենց Երևանում: Համերգային ծրագրում ներառված է բլյուզ, ռոք-բլյուզ և ռեգգի ոճի հիթեր:
Համերգից առաջ Վլադիմիր Ավետիսյանը և D’Black Blues Orchestra-ն իրենց վերջին փորձն են անում:
Մանրամասները՝ տեսանյութում:
D’Black Blues Orchestra-ն միավորել է վառ և տաղանդավոր կատարողների հինգ երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից: Ստեղծվելով 2000 թվականին` D'Black Blues-ն իր երկրորդ ծնունդն ապրել է 2008 թվականին` նոր ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի հայտնվելով: D’Black Blues Orchestra-ն Ռուսաստանում և Եվրոպայում փառատոնների մասնակցության մեծ փորձ ունի: Երաժիշտները շրջագայություններ են ունեցել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: