Ռուսական գազը Թուրքիայի տարածքով Հունաստան և Իտալիա մատակարարելու մասին պայմանագիր է ստորագրվել
«Ռուսական «Գազպրոմ» ընկերությանը և իտալական «Էդիսոն» ու հունական «ԴԵՊԱ» էներգետիկ ընկերությունների միջև ռուսական գազը Թուրքիաի տարածքով Հունաստան և Իտալիա մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, պայմանագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:
Նշվում է, որ պայմանագրի համաձայն գազը դեպի Եվրոպա մատակարարելու նպատակով կօգտագործվեն «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում կառուցվող 2-րդ խողովակաշարը, «Թուրքիա-Հունաստան-Իտալիա» և Եվրոպայի «Պոսեյդոն» խողովակաշարերը:
«Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:
Նախատեսվում է, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցնi Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով:
Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: 2015թ. Սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Սկսվել է «Թուրքական հոսք»-ի ստորջրյա հատվածի շինարարությունը
- Գազ Բալկանների համար՝ «Թուրքական հոսք», թե Ուկրաինայով տարանցում
- Էրդողանը վավերացրեց «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը
- «Թուրքական հոսք»-ի համաձայնագրին Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել