Գնի բարձրացումը ազդեցություն չի ունենա ծխելը թողնելու վրա. հոգեբան
«Ծխելու մասին արգելքի հոգեբանությունը չի գործում, արգելքի դեպքում մարդը հնարավոր է գաղտագողի ավելի շատ ծխել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ 30-ականներից սկսած ծխելու նկատմամբ ոչ մի արգելքի փիլիսոփայություն չի կիրառվել, քանի որ ծխելը համարվել է նորմալ երևույթ, իսկ վերաբերևմունքը ծխելու նկատմամբ սկսել է փոխվել 60-70-ականներին, ավելի շատ սկսկեց խոսվել քաղցկեղածին ազդեցությունից:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ծխախոտի գինը բարձրացնելով կարելի է վերցանել ծխել երևույթը, հոգեբանն ասաց. «Գինը ազդեցություն չի ունենա, այս մեթոդը այդ ազդեցությունը չի թողնի, քանի որ այն ավելի կքաղցրանա: Գինը բարձրացնելով, ավելի արժեքավոր ենք այն դարձնում»:
Ռուբեն Պողոսյանի կարծիքով՝ հանրային տեղերում ծխելը ոչ թե պետք է արգելել, այլ այնպիսի մշակույթ պետք է ստեղծել, որ ծխողի մոտ միշտ հարց լինի, արդյոք կարելի է ծխել այնտեղ, որտեղ կան չծխողներ:
«Պետք է այնպես անել, որ ծխողները հասկանան և հարգեն չծխողի հոգեբանությունն ու իրավունքները: Այնպիսի մշակույթ պետք է ստեղծվի, որ ծխողի մոտ միշտ հարց լինի «կարելի՞ է ծխել»»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ հարցին պետք է մոտենալ ինչպես չծխողի, այնպես էլ ծխողի տեսանկյունից:
Անդրադառնալով ծխելու հետ կապված առողջապահության նախարարի հայտարարությանը, հոգեբանն ասաց. «Որ ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, այս պարագայում էլ, վերևներում կսկսեն խոսել արգելքի մասին, բայց իրենց կաբինետներում ոչինչ չի փոխվի»:
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյան. Պետք է պայքարել ոչ թե ծխողների, այլ ծխելու դեմ
- Մասնագետներ. Ծխելու դեմ ամենալավ պայքարը մարդու գրպանին կպնելն է