«Ժառանգության» համագումարը տեղի կունենա հունիսի 24-ին կամ 25-ին. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա հունիսի 24-ին կամ 25-ին։ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ վերջնական օրը դեռևս որոշված չէ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրւյցում այս մասին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Թե օրակարգային ինչ հարցեր են համագումարում ընդգրկված, մեր զրուցակիցը նշեց, որ առայժմ հստակ չէ։
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության ընդլայման հնարավորությանը (օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նման զարգացումը չէր բացառել կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը), Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ դա բավական լուրջ և ժամանակատար գործընթաց է։
Իսկ կուսակցությունն այլ քաղաքական ուժերի առաջարկ արե՞լ է՝ միանալու իր հետ, հետաքրքրվեցինք։ «Դա արդեն քաղաքական հարց է։ Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում, հիմա քաղաքական արձակուրդում եմ»,-ասաց «Ժառանգության» փոխնախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին