ԵՄ-ն Դոնբասի վերականգնման նպատակով մտադիր է ծախսել 50 միլիոն եվրո
Եվրամիությունը քննարկում է Դոնբասի վերականգնման և մարդասիրական նախագծերի իրականացման նպատակով Ուկրաինային 50 միլիոն եվրոյի հատկացման հարցը, գրում է «Վեստի.ռու»-ն։
Գումարները կնրդրվեն նաև ձեռնարկություններում, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում, կստեղծվեն նոր աշխատատեղեր։
ԵՄ-ն վերջին տարիներին Կիևին շուրջ 400 միլիոն եվրո է հատկացրել։ Ինչպես հայտնում է Գերագույն ռադայի կայքը, միջոցների զգալի մասն ուղղվել է Դոնբասում մարդասիրական ծրագրերին։ Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկոն հայտարարել է, որ ԵՄ-ի ֆինասական օգնությունն անգնահատելի է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան