Եգիպտական Ասուանում հայտնաբերվել է մինչ այս անհայտ 10 դամբարան
Եգիպտոսի հարավ-արևելքում գտնվող Ասուան քաղաքում հնագետները հայտնաբերել են մինչ այս անհայտ 10 գերեզման: russian.rt.com կայքը, հղում անելով Ahram Online-ին, գրում է, որ գերեզմաններն ունեն նույն կառուցվածքը. քարե աստիճաններով իջնում են ներքև՝ ոչ մեծ դամբարան, որտեղ հնագետները հայտնաբերել են սարկոֆագներ, մումիաներ, թաղման համար նախատեսված ավանդական պարագաներ:
Դամբարանները պատկանում են Հին Եգիպտոսի ուշ շրջանին (մ.թ.ա. 664-332 թթ.): Գտնված թաղումները Ասուան դամբարանադաշտի շարունակությունն է, որտեղ կան Հին, Միջին, Նոր թագավորությունների շրջաններով թվագրվող դամբարաններ:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են 17 հնագույն մումիա
- Եգիպտական դամբարանում հայտնաբերվել են նոր մումիաներ