Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշաքարին կարմիր ներկ են լցրել
Թբիլիսիի կենտրոնում տեղադրված Հեյդար Ալիևի հուշաքարի վրա անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել: Գրում է Jamnews-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ արդեն հինգ օր վրացի լրագրողներն ու ակտիվիստները բողոքի ակցիաներ են իրականացում՝ իրենց աջակցությունը հայտնելով ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին:
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Թբիլիսիի կենտրոնից մայիսի 29-ին: Նա անձնագիր չի ունեցել իր մոտ: Ավելի ուշ պարզվել է, որ լրագրողը Բաքվում է, ավելին՝ մեկուսարանում: Լրագրողն Ադրբեջանից Վրաստան էր տեղափոխվել 2014-ին, քանի որ լրագրողական գործունեության պատճառով Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահ․Մենք պետք է Կոպերֆիլդին հարցնենք, թե ինչպես ադրբեջանցի լրագրողը Վրաստանից հայտնվեց Ադրբեջանում
- ԵԽ-ն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում Վրաստանից առևանգված, Ադրբեջանում ձերբակալված լրագրողի գործով
- ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին