Լոնդոնում ռուսական արվեստի գործերի աճուրդում ներկայացված է Այվազովսկու հինգ կտավ
Լոնդոնում մեկնարկում է ռուսական արվեստի գործերի վաճառքի շաբաթ. Sotheby´s, Christie´s և MacDougall աճուրդային տներում ներկայացվելու են տարբեր նկարիչների կտավներ, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ: Ռիա նովոստին գրում է, որ արվեստի գործերը աճուրդի են հանում մասնավոր հավաքածուներից, հիմնականում ԱՄՆ-ից և Եվրոպայից. որպես կանոն, դրանք վաճառում են ներգաղթողների ժառանգները, կամ հենց կոլեկցիոներները կամ նրան ներկայացուցիչները:
Աճուրդային տներում ներկայացվելու է Լեոն Բակստի, Լեոնիդ Պաստեռնակի, Իսահակ Լևիտանի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Վասիլի Պոլենովի, Ալեքսանդր Ռոդչենկոյի, Վասիլի Կանդինսկու, Իլյա Ռեպին և այլ արվեստագետների աշխատանքներ:
Sotheby´s-ում վաճառքի է հանվելու նաև Հովհաննես Այվազովսկու «Ղրիմի ափերին» (նախնական արժեքը՝ 46,9 հազար եվրո), «Լողափը՝ լուսնյակ գիշերին» (նախնական արժեքը՝ 141 հազար եվրո) կտավները: Աճուրդում ներկայացված է լինելու ծովանկարչի ևս երեք աշխատանք:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ
- Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
- Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան