Հայկական արտադրության լոլիկը դեռ որոշ ժամանակ կարող է պահանջարկ ունենալ ռուսական շուկայում. ՀԺ
Հայկական արտադրության լոլիկը դեռ որոշ ժամանակ կարող է պահանջարկ ունենալ ռուսական շուկայում: Խնդիրն այն է, որ երեկ ՌԴ վարչապետ Մեդվեդևը ստորագրել է թուրքական մթերքների՝ ՌԴ ներմուծելու սահմանափակումները վերացնելու հրամանագիր: Սակայն թուրքական լոլիկի մուտքը ՌԴ նախկինի պես դեռ արգելվում է. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Հրամանագրի համաձայն՝ սահմանափակումների ցուցակից հանվել են սառեցված միսը, հավի և հնդկահավի ենթամրթերքները, թարմ կամ սառեցված, ինչպես նաև մարինացված վարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին և ելակը: Թուրքական մթերքների դեմ պատժամիջոցները գործում են 2016-ի հունվարի 1-ից»,-հավելել է թերթը: