Աշխարհում արված առաջին լուսանկարները
Լոնդոնի Tate Britain թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված լուսանկարչության ծագմանը: kulturologia.ru կայքը գրում է, որ ցուցահանդեսում կարելի է տեսնել ամենավաղ արված լուսանկարները, որոնք թվագրվում են 1840-1860-ական թվականներով: Այդ լուսանկարներում արտացոլված է այդ ժամանակվա միջավայրն ու մարդիկ:
Սովորական ձկնորսներ, 1845 թ.
Դիմանկար, Մայր և որդի, 1855 թ.
Ela Theresa Talbot, լուսանկարչի դուստրը, 1844 թ.
Սայլ, արված՝ մոտավորապես 1857 թ.-ին
Ձիարշավից առաջ, 1855 թ.
Տիկին Frenet-ը դուստրերի հետ, 1855 թ.
Գիզայի բուրգերը, 1857 թ.
Կնոջ դիմանկար, արված՝ մոտավորապես 1854 թ.-ին
Ճարտարապետական հուշարձան, 1854 թ.
Նելսոնի սյուները, 1844 թ.
Եզակի ապրանքներ Չինաստանից, 1844 թ.
Լիոն, Ջրհեղեղի հետևանքները, 1856 թ.
Հին հունական եկեղեցի, Պարթենոն, 1852 թ.
Փարիզ, Փողոցներից մեկում, 1843 թ.
Խորվաթ առաջնորդները, 1855 թ.
Լուսանկարչությունն ավելի քան 170 տարվա պատմություն ունի: Լուսանկարչական ապարատի նախատիպը ստեղծել են ֆրանսիացի գյուտարարներ Ժոզեֆ Նիեպսը (1836 թ-ին) և Լուի Դագեռը (1838 թ-ին): Նիեպսի լուսանկարչական ապարատն առաջնամասում ոսպնյակով փայտե արկղ էր: Ավելի կատարելագործված Դագեռի լուսանկարչական ապարատում պատկերն ստացվում էր ներսում դրված քիմիական նյութերով պատված անագե թիթեղի վրա: Մի քանի տարի անց անգլիացի Վիլյամ Ֆոքս Թոլբոթը հայտնաբերեց սևանկարից (նեգատիվ) թղթի վրա բազմաթիվ լուսանկարներ արտատպելու եղանակը, որից մինչև այժմ էլ օգտվում են: 1888 թ-ին ամերիկացի Ջ. Իսթմենը ստեղծեց առաջին ժամանակակից լուսանկարչական ապարատը՝ «Կոդակ» խցիկը` ճկուն ժապավենի գլանափաթեթով: Փոփոխվող օբյեկտիվներով փոքրիկ լուսանկարչական ապարատներն ի հայտ եկան XX դարի 20-ական թվականներին, իսկ էլեկտրոնային ինքնակիզակետումով և ինքնաշխատ պահաժամով ապարատները՝ 1970-ական թվականներին: