Կամո Հովհաննիսյանը հավաքականին կմիանա հունիսի 5-ին
Կամո Հովհաննիսյանը հավաքականին կմիանա հունիսի 5-ին, քանի որ հունիսի 4-ին մասնակցելու է Բելառուսի առաջնության հանդիպման: Հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:
Պատրաստվելով այդ հանդիպումներին հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արամ Հայրապետյան «Բանանց»
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)
Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան):