Աթլետ Գայանե Չիլոյանը Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն է դարձել
Ստամբուլում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների պատանիների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը 100 մ վազքում 12.28 արդյունքով դարձել է չեմպիոն: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը:
Էլլադա Ալավերդյանը 2000 մ խոչընդոտավազքում նվաճել է բրոնզե մեդալ (11.10:76): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անգելինա Ավագյանը, 800 մ վազքում եղել է 8-րդը (2.19:13):
Տղաների պայքարում Դավիթ Սարգսյանը 100 մ վազքում 11.83 արդյունքով 12-րդ տեղում էր, իսկ Յուրա Խաչատրյանը նույն մրցատարածությունում 11.96 արդյունքով՝ 14-րդը: Դավիթ Սարգսյանը հանդես է եկել նաեւ 400 մ վազքում եւ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը (50.93):
Թիմային հաշվարկով աղջիկները գրավել են 8-րդ տեղը, տղաները` 14-րդը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշել է որ մեր պատանիների մոտ մեծ առաջընթաց է նկատվում:
«Արդյունքներից գոհ եմ, չնայած մրցման օրն ուժեղ քամին խանգարել է մեր աթլետներին: Նրանք կայուն ցույց են տալիս իրենց արդյունքները»,- նշեց Նարինե Շահբազյանը:
Առաջնությանը մասնակցել են Բալկանյան 17 երկրի աթլետներ: Հայաստանը ներկայացրել են Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ աթլետները Վրաստանի բաց առաջնության չեմպիոն են դարձել
- «Մեդալ էլ կարող է լինել». Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնություն
- Նարինե Շահբազյան. Աթլետներին հագեցած սեզոն է սպասվում