Համաշխարհային բանկը 2017 թ-ի համար կանխատեսում է 2,7% տնտեսական աճ
Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության կանխատեսումներ» ամենամյա զեկույցը, որում ուժի մեջ է թողել 2017 թ-ի համար արված՝ 2,7% տնտեսական աճի կանխատեսումները։
Զեկույցի հեղինակների պնդմամբ, դրական կանխատեսումների համար հիմք է հումքի արտահանման կայուն դինամիկան, արդյունաբերական արտադրության ու առևտրի ակտիվացումը, ինչպես նաև հումքի գների կայունությունը։
Տնտեսական աճի դանդաղեցման ռիսկերի ցանկում նշվում է քաղաքական անկայուն իրավիճակը, որը կարող է խոչընդոտել ներդումային գործընթացները։
Զարգացած երկրներում կանխատեսվում է մինչև 4,1% տնտեսական աճ, 2016-ի 3,5% -ի փոխարեն, ինչը, ըստ միջազգային փորձագետների, առավել բարենպաստ ազդեցություն կունենա զարգացող երկրների տնտեսական ակտիվության վրա։
«Այսօր նկատվում է դանդաղ, սակայն իրական աճ, և պետությունները պետք է օգտագործեն իրենց հնարավորություննները՝ ինստիտուցիոնալ և շուկայական բարեփոխումների իրականացումը մասնավոր ներդրումներ գրավելու և երկարաժամկետ հեռանկարում կայուն տնտեսական աճ արձանագրելու համար»,-զեկույցի լույս ընծայման կապակցությամբ հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը։