Մաշալյան. 9 տարի առանց պատրիարքի մնալը կարևոր ու արժեքավոր փորձություն էր
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հայտարարել է այս տարվա աշնանը պատրիարքի ընտրությունների անցկացման հավանականության մասին:
«Ագօս» պարբերականի հետ զրույցում վերջինս նշել է, որ համբերատար սպասումներն սկսել են առաջին դրական պտուղները տալ, քանի որ պետական կառույցների հետ կառուցողական բանակցությունները վերացրել են նոր պատրիարքի ընտրությունների հարցում առկա խոչընդոտները, ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչիյանի իրավասությունները ճանաչվել են պետության կողմից և վերջ է տրվել փոխանորդի իրավասություններին:
Ըստ նրա՝ դժվարություններ են առկա ընտրողների եկեղեցական ցուցակների նորացման ու համակարգման հետ կապված և ամռան արձակուրդային շրջանում դրա իրականացումը երկարաձգում է ընտրությունների ժամկետը: Սակայն դա դրական է այն առումով, որ թեկնածուները բավական երկար ժամանակ կունենան իրենց համայնքին ներկայացնելու առումով:
«Ապագայի նկատմամբ լավատեսությունը չպետք է շուտ մոռացության մատնի անցյալը. 9 տարի առանց պատրիարքի մնալը կարևոր ու արժեքավոր փորձություն էր: Մեր համայնքն այժմ պատմական օրեր է ապրում: Հասարակությունը դժվարին քննության միջով անցավ: Սակայն դեռ նոր քննություններ են սպասվում: Այդ դժվարությունները հաղթահարելու լավատեսությունն աճեց վերջին շաբաթում մեր գրանցած հաջողություններով»,-նշել է Ս. Մաշալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ակոս. Գարեգին Բեքչյանը վաղը կժամանի Երևան
- Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն Ստամբուլում է
- Մաշալյանը և Աթեշյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի հետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
- Տեր Վահրամ. Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան