ՊԲ հրամանատարը՝ համանախագահների հայտարարության մասին
ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շփման գծում տեխնիկական վերազինմանը՝ նշեց, որ մեծ աշխատանքներ են տարվել, ու ոչ միայն տեսադիտարկման սարքերի տեղադրման ուղղությամբ, ինժեներական աշխատանքների, կահավորման, ինչպես նաև անվտանգության ապահովման լրացուցիչ մեխանիզմների առումով՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը:
«Առաջին հերթին տեսադիտարկման համակարգով մենք բացառել ենք, կարելի է ասել մինիմումի ենք հասցրել մարդկային գործոնը, հատկապես սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ գիշեր, մառախուղ և այլն: Այդ առումով ամբողջությամբ 100 տոկոսով վերահսկելի է առաջնագիծը»,- նշեց Լ.Մնացականյանը:
Անդրադառնալով մեր կողմից պատասխան գործողությունների տեսագրմանն ու տարածմանը, հրամանատարը նշեց, որ մեր կողմից միշտ էլ պատասխան գործողություններ կատարվել են, միշտ էլ ներկայացվել է:
«Ոչ առաջին դեպքն է, ոչ էլ՝վերջինը: Միշտ նման հարվածները, որ իրենց կողմից եղել են, պատասխան են ստացել: Եղել է դիպուկահարների կրակ, մեկին՝ կրկնակի իրենք պատասխան են ստացել: Իրենց կողմից չկա մեկ խախտում, որ մեր կողմից պատասխան չտրվի: Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դա միշտ էլ ներկայացնում ենք, որովհետև խախտումն առաջին հերթին իրենք են կատարում և դրանից հետո էլ պատասխան են ստանում: Մենք համանախագահներից չունենք որևէ թաքցրած դեպք»,- նշեց գեներալը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին խախտմանը, որի արդյունքում մասնակիորեն վնաս կրեց հայկական զինտեխնիկան, Լևոն Մնացականյանը նշեց, որ ինքը խոսել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ներկայացրել է իրավիճակը և եղել է հասցեական հայտարարություն:
«Առաջին դեպքն է, որ համանախագահները բացեիբաց հայտարարություն արեցին, բացի դրանից ՌԴ պաշտոնական ներկայացուցիչն էլ իր հայտարարությունում ասաց, որ Ադրբեջանն է խախտել: Ինձ թվում է, որ նման հայտարարությունները հետագայում երևի հաճախակի կլինեն: Ամեն մի խախտում իրենց կողմից պատասխան ունենում է»,- հավատացրեց գեներալը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան