Կայացել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը
Հունսի 4-ին անցկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցել են «Վաճառք» թիմը և «Նալբանդյանի Հավաքական» թիմը, որտեղ հաղթանակը տարավ «Նալբանդյանի Հավաքական» թիմը:
Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ գավաթը խաղարկել են «Երևան1» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) և «Երևան 2» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր է դարձել «Երևան 2» թիմը 5:3 հաշվով:
«Լավագույն ռմբարկու» է ճանաչվել Վահե Արսենյանը «Նալբանդյանի Հավաքական» թիմից:
Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լևոն Նիկոլյանը «Երևան1» թիմից:
Մրցաշարի լավագույն ավագ է ճանաչվել Տարոն Ղուկասյանը «Երևան1» թիմից:
Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Հովհաննես Արշակյանը «Երևան1» թիմից։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում