Արարատի և Արմավիրի մարզերի ներդրումային նոր ծրագրերը՝ գինեգործության և մրգային օղիների արտադրության մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ բիզնես ծրագրերը վերաբերել են գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն:
Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշերի հիման վրա: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Արարատի մարզի ներդրումային ծրագրերը
- 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերից հավանության են արժանացել շուրջ 50-ը
- Կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը
- Կոտայքից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային 4 ծրագիր կներկայացվի կառավարության քննարկմանը
- Կառավարությունում ներկայացվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները