Վերելակի հորանն ընկած վանաձորցի երեխայի վիրահատությունը հետաձգվում է
Մայիսի 30-ին Վանաձորում վերելակի հորանն ընկած երեխայի վիրահատությունը հետաձգվել է և կիրականացվի վաղը։ Panorama.am-ի թղթակցին հայտնեցին «Սուրբ աստվածամայր» բժշակկան կենտրոնից՝ հավելելով, որ նրա վիճակը կայուն է։
Հիվանդանոցից տեղեկացրեցին, որ վիրահատության հետաձգումը կապված չէ երեխայի վիճակի հետ, այլ պայմանավորված է տեխնիկական պատճառներով։
Հիշեցնենք, որ վերելակի հորանն ընկած14-ամյա Լուսինե Զաքարյանը վաղը կենթարկվի ստորին վերջույթների վիրահատության։ Կվիրահատեն երեխայի ազդրոսկրերը։
Հիշեցնենք նաև՝ մայիսի 30-ին՝ ժամը 18:37-ին, ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը երեխա է ընկել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 2003 թվականին ծնված Լուսինե Զաքարյանը դուրս է բերվել հորանից, իսկ մյուս տուժածը՝ 2003 թվաանին ծնված Վիկա Արզումանյանը՝ վերելակի խցիկից:
Տուժածները հոսպիտալացվել էին Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լուսինե Զաքարյանի առողջական վիճակը գնահատել էին ծանր, իսկ Վիկա Արզումանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս էր գրվել: