Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է
Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության (398 մասնակից, 11 տուր) 5 տուրերից հետո միանգամից չորս շախմատիստ վաստակել է 4.5-ական միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ առաջատարներն են՝ Իվան Չեպարինովը (Շախմատի եվրոպական միություն), Հրանտ Մելքումյանը (Հայաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) և Դանիել Ֆրիդմանը (Գերմանիա):
Արման Փաշիկյանը (20-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (29-րդ) վաստակել են 4-ական միավոր:
Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելքումյանը կես միավորով հետ է մնում շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարից
- «Գրենկե Չեսս Օփեն». Հրանտ Մելքումյանը՝ 35-րդ հորիզոնականում
- Հրանտ Մելքումյանին կես միավոր է բաժանում առաջատարից