Բալայան. Լապշինի ձերբակալման վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, ապա Ադրբեջանին հանձնելու գործի վերաբերյալ միջազգային հանրության պատճաշ արձագանքների բացակայությունը ոգեշնչեց Բաքվին: Թվիթերյան իր միկրոբլոգում նման կարծւք է հայտնել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Վրաստանում ադրբեջանցի ըննդիմադիր լրագրողի դեպքին:
The lack of proper reaction by international community on #Lapshin's arrest & extradition to #Azerbaijan inspired #Baku @eu_eeas @coe @OSCE https://t.co/VpXcwAFZO4
— Tigran Balayan (@tbalayan) June 4, 2017
Այսօր խնդրին անդրադարձել էր նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը.
«Այս միջադեպի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև միջազգային համայնքի հրամայականը՝ արձագանքել այս աղաղակող մարտահրավերին։
Խնդիրն արդիական է նաև Ադրբեջանի կողմից սև ցուցակում ներառված օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով»-գրել է ՀՀԿ-ական գործիչը»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Թբիլիսիի կենտրոնից մայիսի 29-ին: Նա անձնագիր չի ունեցել իր մոտ: Ավելի ուշ պարզվել է, որ լրագրողը Բաքվում է, ավելին՝ մեկուսարանում: Լրագրողն Ադրբեջանից Վրաստան էր տեղափոխվել 2014-ին, քանի որ լրագրողական գործունեության պատճառով Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Մուխթարլիի կամայական ձերբակալումը բուռն վրդովմունք է առաջացնում ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհում
- Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշաքարին կարմիր ներկ են լցրել
- Վրաստանի նախագահ․Մենք պետք է Կոպերֆիլդին հարցնենք, թե ինչպես ադրբեջանցի լրագրողը Վրաստանից հայտնվեց Ադրբեջանում
- ԵԽ-ն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում Վրաստանից առևանգված, Ադրբեջանում ձերբակալված լրագրողի գործով
- ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին
- Լապշինի վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի բանաձևը EDS կողմից ընդունվել է միաձայն
- Իսրայելի Արդարադատության նախարար.«Մենք շարունակում ենք ջանք գործադրել,որպեսզի օգնենք Լապշինին»
- Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
- Լուկաշենկո. Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել
- Եվրոպայի խորհուրդը 1-ին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Լապշինին Ադրբեջանում դատելու կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին