Արցախի վարչապետը՝ ՓՄՁ-ների զարգացման, պարենամթերքի արտադրության մասին
Տեղեկատվական տեխնոլոգիաները և ՓՄՁ զարգացման ծրագրերը դիտարկելով մեկ հարթության մեջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կատարվում են մեծ քայլեր, իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
«Ունենք մեծ գործիքակազմ, մենք վաղուց արդեն տնտեսության զարգացման համար իրականացնում ենք ՓՄՁ-ի զարգացման քայլեր՝ կապված բանկային տոկոսների սուբսիդավորման, ուղղակի փոխառությունների տրամադրման, ապրանքի վաճառքի համար պետական աջակցության հետ»,- նշեց վարչապետը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին և հավելեց, որ կոնկրետ ՏՏ-ի համար ունեն ստեղծված պետական հիմնադրամ:
«Ունենք մասնաշենք, որտեղ հնարավորություն են տալիս ոչ միայն հեշտ՝ արտոնյալ պայմաններով իրենց բիզնեսը կազմակերպելու, այլ ամենակարևորը՝ ուսուցման բազմաթիվ դասընթացներ ենք անցկացնում ոչ միայն տվյալ բնագավառի մասնագետների, այլ նաև նրանց հետ, ովքեր ցանկություն, ինչ-որ տեղ նաև հնարամտություն ունեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը և ավելացրեց, որ տարածքների համար վարձավճար չի պահանջվում:
Վարչապետն ընդգծեց, որ շատ ժամանակ ՓՄՁ ասելով, բոլորը հասկանում են առևտուրը կամ սպասարկման ոլորտը:
«ՓՄՁ-ն պետք է իրական արտադրության կամ իրական տնտեսության ուղղությամբ ուղղորդենք: Պետք է փոքր-ինչ հետ քաշվել առևտրից, որտեղ արդեն բավարար են ծավալները: Դրա համար մեծ ուշադրություն ենք դարձնում պարենամթերքի արտադրությանը, գյուղատնտեսության զարգացման և վերամշակմանը: Եթե 10 տարի առաջ մենք երազում էինք պահածոյի գործարան ունենալու մասին, ապա այժմ ունենք մի շարք պահածոների գործարաններ: Եվ արդեն բոլոր շրջաններում կան գործարաններ: Սկսել ենք զարգացնել չրագործությունը: Ընդհանուր առմամբ, սա և Հայաստանի, և Ղարաբաղի համար լուրջ բիզնես է: Բայց նաև ամոթ է, որ տեղական շուկայում հայկական արտադրանքը բացակայում է: Պետք է զուգահեռ աշխատենք մարդկանց և ՓՄՁ-ի հետ»,- ընդգծեց վարչապետը:
Ներդրումային քաղաքականության առնչությամբ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կա Արցախի ներդրումային հիմնադրամ, որը հնարավորություն է ընձեռում զարգացնել հիպոթեքային շուկան, սուբսիդավորել տների վերանորոգման աջակցության 50 տոկոսը, իրականացնել բանկերում ձևավորված պրոբլեմային վարկերի առողջացմանն ուղղված քննարկումներ:
Հարակից հրապարակումներ`
- Վերաբնակեցման ծրագիրը համահայկական խնդիր է. Արցախի վարչապետ
- Արցախի վարչապետն այս տարի ակնկալում է 10%-ից բարձր տնտեսական աճ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին