Հնարավոր է՝ տարեկան հսկայական գումարների ներհոսք լինի Հայաստան ֆիլմեր նկարահանելու համար.Ա.Ամիրյան
«Հայաստանում, համաձայն օրենքի ու հայեցակարգի, պետք է կինոն զարգանա այն աստիճան, որ մասնավոր ներդրումներ անեն, տեխնիկական միջոցներ ներկրեն Հայաստան, ստուդիաներ կառուցեն»,- լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արեմն Ամիրյանը՝ խոսելով կինոյի զարգացման հայեցակարգի մասին, որն այժմ մշակվում է:
Նրա խոսքով, համաձայն օրենքի և այն պայմանների, որոնք նախատեսում են, հնարավոր է՝ տարեկան հսկայական գումարների ներհոսք լինի Հայաստան ֆիլմեր նկարահանելու համար, քանի որ առաջակում են շատ շահեկան պայմաններ. «Օրինակ, արտասահմանյան կինո նկարահանումների համար ներդրումների 20 տոկոսի վերադարձ ֆիլմարտադրողին, վերադարձ նույն տարվա մեջ, որպեսզի այդ գումարը ևս ծախսվի Հայաստանում: Շահեկան, շահագրգող պայմաններ ստեղծելով՝ մենք կարող ենք շահագրգռել նաև ներդրողներին, գործարարներին, մասնավոր ընկերություններին, որպեսզի Հայաստանում ստեղծվի արտադրական բազա»:
Նախարարն ընդգծեց, որ ամեն ինչից առաջ պետք է զարգացնել կրթական համակարգը, որովհետև այսօր կինոինդուստրիայի զարգացման համար կրթական մակարդակը շատ ցածր է. «Եթե ունենք էլ որակյալ մասնագետներ, ապա չեն տիրապետում օտար լեզուներին, ուստի մենք նախատեսում ենք երկամյա դասընթացներ անգլերենով և առաջնային, և երկրորդական մասնագիտությունների համար»:
Ա. Ամիրյանի խոսքով, մի քանի ուղղությամբ պետք է աշխատել՝ կրթական դաշտի կարգավորում, օրենքով արտասահմանյան ներդրումների դաշտի կարգավորում, այդ ներդրումների համար ստեղծել պայմաններ, որպեսզի մյուս մասնավոր ընկերությունները ներդրումներ անեն այդ ծառայությունը մատուցելու համար:
Հարցին, թե ի՞նչ է լինելու Ազգային կինոկենտրոնի ճակատագիրը, նախարարն ասաց. «Մենք շուտով կհայտարարենք ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտի ստեղծման մասին, որը կոչված է ապահովելու համար այն խնդիրները, ինչի մասին բարձրաձայնեցի: Հաջորդ քայլը լինելու է օրենքի ընդունումը, կրթական համակարգի ստեղծումը: Երբ որ լինի օրենսդրական դաշտ, մասնագետներ, ովքեր օտար լեզուների են տիրապետում, արտասահմանյան ֆիլմարտադրողների համար Հայաստանը դառնալու է հետաքրքիր, շահեկան տեղ»,- նշեց Արմեն Ամիրյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
- Օտարերկրյա կինոարտադրողների համար կարևոր է, որ երկիրն ունենա «Կինոյի մասին» օրենք. Գևորգ Գևորգյան
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կդրվի համընդհանուր քննարկման. փոխնախարար
- «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն կառավարությունում է. Գ. Գևորգյան
- «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Մշակույթն արժևորված չէ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան