Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2.7 տոկոս աճ է կանխատեսել
2017-ին Հայաստանի տնտեսական աճը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, կկազմի 2.7 տոկոս: 2018-ին կգրանցվի 3.1, իսկ 2019-ին՝ 3.4 տոկոս աճ:
Հիշեցնենք, որ կառավարությունն այս տարվա համար նախատեսել է 3.2 տոկոս տնտեսական աճ:
ՀԲ-ի պաշտոնական էջի հաղորդմամբ, Ադրբեջանը տարին կփակի տնտեսական անկմամբ՝ 1.4 տոկոս, 2018-ին կգրանցվի 0.6 տոկոս աճ:
Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներից առավել բարձր տնտեսական աճ, ըստ մասնագետների, կունենա Ուզբեկստանը: Այս տարվա վերջին աճը կկազմի 7.6 տոկոս, հաջորդ երկու տարիներին՝ 7.7 և 7.8 տոկոս:
ՀԲ-ն նշում է, որ տարածաշրջանում աճ են ունեցել ինչպես արտահանող, այնպես էլ ներկրող երկրները: Ընդհանուր առմամաբ տարածաշրջանի համար կանախտեսվում է 2.5-2.7 տոկոս աճ: Ակնկալվում է, որ երկու տարի անընդմեջ անկումից հետո Ռուսաստանը կարող է ունենալ 1.3-1.4 տոկոս աճ:
Նշվում է, որ տարածաշրջանում առկա աշխարհքաղաքական գործընթացները կարող են ճնշող ազդեցություն ունենալ: Օրինակ, Սիրիայում հնարավոր նոր սրացումները կարող են խանգարել ներդրողների վստահությանը, տարածաշրջանում պոտենցիալ ցնցումների պատճառ կարող են հանդիսանալ Ռուսաստանում ահաբեկչությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող վեճը, Ուկրաինայի արևելյան հատվածում բեռնափոխադրումների շրջափակումը:
Աճին նպաստող ու ռիսկերը նվազեցնող ազդեցություն կարող են ունենալ Ղրղզստանի և Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև օդային ուղիղ հաղորդակցության վերականգնումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին