Իրանի նախագահի աշխատակազմը արձագանքել է Քաթարի շուրջ ընթացող զարգացումներին
Իրանի նախագահի աշխատակազմը արձագանքել է Քաթարի շուրջ ընթացող զարգացումներին,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարել են, որ Քաթարի հետ խզում են դիվանագիտական հարաբերությունները: Քաթարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Համիդ Աբութալեբին «Թվիթերի» իր էջում անդրադառնալով Քաթարի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես գրել է. «Դաշինքներ կազմելու, մեծ եղբայր հանդիսանալու ժամանակներն անցել են: Քաղաքական գերակայություն հաստատելու ձգտումը, օկուպացիան, հարձակումը բացի անկայունությունից՝ ուրիշ արդյունքի չեն կարող հանգեցնել: Պատժամիջոցներ սահմանելու ժամանակները ևս անցել են. դիվանագիտական հարաբերությունների խզումը, սահմանների փակումը հարցի լուծում չէ: Դաշինքի փլուզումը Սաուդյան Արաբիայում սուսերով պարի առաջին արդյունքն է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան