Արմեն Աշոտյան. Մուխթարլիի կամայական ձերբակալումը բուռն վրդովմունք է առաջացնում ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհում
Վրաստանում ադրբեջանցի վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ ապօրինի, կամայական ձերբակալումը բուռն վրդովմունք է առաջացնում ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«ԱՄՆ պետդեպարտամենտը և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ ընդգծեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը որպես վառ և տեսանելի իրականություն։
Այս միջադեպի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև միջազգային համայնքի հրամայականը՝ արձագանքել այս աղաղակող մարտահրավերին։
Խնդիրն արդիական է նաև Ադրբեջանի կողմից սև ցուցակում ներառված օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով»-գրել է ՀՀԿ-ական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշաքարին կարմիր ներկ են լցրել
- Վրաստանի նախագահ․Մենք պետք է Կոպերֆիլդին հարցնենք, թե ինչպես ադրբեջանցի լրագրողը Վրաստանից հայտնվեց Ադրբեջանում
- ԵԽ-ն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում Վրաստանից առևանգված, Ադրբեջանում ձերբակալված լրագրողի գործով
- ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան